Զանգվածային խուզարկություններ Արմավիրի մարզում. Նոր մանրամասներ
Իրավունք
Օրը սկսվել է խուզարկություններով․ վաղ առավոտից Արմավիրի մարզի շուրջ 20 տարբեր հասցեներում իրականացվում են քննչական գործողություններ։
Euromedia24-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ Խուզարկություններ են ընթանում նաև Մերձավան համայնքում։
Գործողություններին ներգրավված են ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները և Քննչական կոմիտեի աշխատակիցները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ իրականացվող խուզարկությունները կարող են առնչվել վերջին ընտրական գործընթացներին։
Հիշեցնենք, որ Վաղարշապատում կայացած ընտրություններից հետո մի շարք անձինք ձերբակալվել էին, ապա կալանավորվել։ Իրավապահները նշել էին, որ քննությունը վերաբերում է ընտրական հնարավոր իրավախախտումներին։

















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը