Գերմանիան ընդունել է մոտ 1700 վիրավոր ուկրաինացի
Գերմանիան պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր ընդունել է մոտ 1700 վիրավոր և հիվանդ ուկրաինացի, հայտնում է «DV Главное» տելեգրամյան ալիքը՝ հղում անելով Գերմանիայի առողջապահության նախարարությանը։
Նախարարությունը չի նշում, թե որքան վիրավորներն են խաղաղ բնակիչներ և որքանը՝ զինվորականներ՝ պահպանելով անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։
Ծանր վիրավորները և հիվանդները տեղափոխվում են Գերմանիա՝ Եվրոպական Միության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի շրջանակում։
Քաղաքացիների տեղափոխությամբ զբաղվում են նաև մարդասիրական կազմակերպությունները, սակայն Գերմանիայի կառավարությունը դրանց գործունեության վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չունի։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)