Թրամփը Իրանին վերջնաժամկետ է տվել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Իրանին առավելագույնը 15 օր տրամադրել Վաշինգտոնի հետ համաձայնության հասնելու համար: Air Force One-ում լրագրողների հետ նրա ճեպազրույցի ձայնագրությունը հրապարակվել է C-Span պորտալում։
«Ես կասեի, որ դա բավարար ժամանակ է, առավելագույնը 10-15 օր», - ասել է Թրամփը։
CNN-ի տվյալներով՝ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Իրանին հնարավոր հարվածների վերաբերյալ: Մի աղբյուրի համաձայն՝ Թրամփը մասնավոր կերպով արտահայտել է ինչպես աջակցություն, այնպես էլ դեմ է արտահայտվել Իսլամական Հանրապետությանը հարվածելուն և նաև հարցրել է իր խորհրդականների և Վաշինգտոնի դաշնակիցների կարծիքը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը