Պենտագոնին կհրահանգեմ այլմոլորակայինների մասին տեղեկատվություն հրապարակել․ Թրամփ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր TruthSocial սոցիալական ցանցի էջում հայտարարել է, որ կհանձնարարի Պենտագոնին հրապարակել այլմոլորակայինների կյանքի և ՉԹՕ-ների մասին տեղեկատվություն: Նա այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից այլմոլորակայինների գոյության մասին խոստովանությունից հետո։
«Հաշվի առնելով ճնշող հետաքրքրությունը՝ ես կհանձնարարեմ պատերազմի նախարարին (ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթ – խմբ․) և այլ պատասխանատու գերատեսչություններին սկսել այլմոլորակայինների, այլմոլորակային կյանքի, անհայտ թռչող երևույթների և անհայտ թռչող օբյեկտների վերաբերյալ կառավարական նյութերի նույնականացման և հրապարակման գործընթացը», - գրել է Սպիտակ տան ղեկավարը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը