Լեհաստանը դուրս է եկել Օտտավայի ականների վերաբերյալ կոնվենցիայից
Աշխարհ
Լեհաստանը փետրվարի 20-ից կդադարի կատարել Օտտավայի կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները, որոնք արգելում են հակահետևակային ականների օգտագործումը։ Այս մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Չեզարի Տոմչիկը, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ լեհական իշխանությունները նախատեսում են հակահետևակային ականների արտադրություն սկսել և մշակել հեռակառավարվող ականազերծման համակարգեր։
Նախորդ օրը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, մեկնաբանելով երկրի դուրս գալը հակահետևակային ականների վերաբերյալ Օտտավայի կոնվենցիայից, հայտարարել է, որ Վարշավան, անհրաժեշտության դեպքում, կկարողանա ականազերծել Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանները 48 ժամվա ընթացքում։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը