Աջափնյակում կրակողներից մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Իրավունք
Օրեր առաջ Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր դատախազությունից։
«Քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 7 դրվագ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Ձերբակալման որոշում է կայացվել»,-ասացին դատախազությունից։
Հիշեցնենք՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ էին հնչել։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը