Եվրոպական համատեղ ծրագիր՝ ինքնավար ռազմական անօդաչուների զարգացման համար
Աշխարհ
Եվրոպայի հինգ խոշոր ռազմական պետությունները նախատեսում են հայտարարել ռազմական անօդաչու համակարգերի զարգացման և արտադրության համատեղ ծրագրի մասին՝ Ուկրաինայի պատերազմի և ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դերակատարության շուրջ մտահոգությունների ֆոնին, գրում է Reuters-ը։
Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները, մտադիր են խորացնել համագործակցությունը ինքնավար անօդաչու համակարգերի մշակման ոլորտում։
Փաստաթղթի համաձայն՝ նախաձեռնությունը, որը կոչվում է LEAP (ցածրարժեք հարվածային միջոցներ և ինքնավար հարթակներ), նպատակ ունի ընդլայնել համատեղ մշակումն ու գնումները՝ ավելացնելով եվրոպական պաշտպանական արդյունաբերության արտադրական կարողությունները։
Նախարարները նաև վերահաստատելու են ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությունը՝ ռուսական «հիբրիդային սպառնալիքներին» հակազդելու և Ուկրաինային աջակցությունը շարունակելու նպատակով։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը