Հունգարիան շարունակում է արգելափակել ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվելիք 90 միլիարդ եվրոյի ռազմական վարկը
Հունգարիան շարունակում է արգելափակել ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվելիք 90 միլիարդ եվրոյի (մոտ 106 միլիարդ դոլար) ռազմական վարկը՝ ռուսական նավթի տարանցման շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, հաղորդում է Financial Times-ը։
«Քանի դեռ Ուկրաինան արգելափակում է «Դրուժբա» խողովակաշարը և չի վերականգնում նավթի մատակարարումները, Ուկրաինան չի ստանա 90 միլիարդ եվրոյի ռազմական վարկը», — նշել է նա իր սոցիալական էջում հրապարակված տեսաուղերձում, հայտնում է Sputnik International-ը։
ԵՄ առաջնորդները վարկի տրամադրման շուրջ համաձայնության էին հասել դեռևս դեկտեմբերին։ Սակայն, ինչպես գրում է Financial Times-ը, առանց այդ ֆինանսավորման Ուկրաինան արդեն ապրիլին կարող է բախվել բյուջետային լուրջ ճեղքվածքի, իսկ երկրորդ եռամսյակում՝ ֆինանսական ճգնաժամի վտանգի։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը