Թաթարստանում՝ Ուկրաինայի սահմանից 1200 կմ հեռու, հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի վտանգ
Քաղաքական
Ռուսաստանի Թաթարստանի Հանրապետությունում՝ մի տարածաշրջանում, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ 1200 կիլոմետր հեռավորության վրա, հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
Վտանգի ռեժիմը գործում է Կազան, Նիժնեկամսկ, Ալմետևսկ և Ելաբուգա քաղաքներում։ Կազանի և Նիժնեկամսկի օդանավակայաններում սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ՝ օդանավերի ընդունման և թռիչքների իրականացման համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը ընդլայնված թռիչքային հեռահարությամբ FP-1 տիպի անօդաչու սարքերով հարձակվել են Ուդմուրտիայի վրա, ինչի հետևանքով տուժել է 11 մարդ։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը