Ուկրաինական անօդաչուները փորձել են հարձակվել Թաթարստանի արտադրական օբյեկտների վրա
Քաղաքական
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը փորձել են հարվածել Թաթարստանի Ալմետևսկ քաղաքի արտադրական օբյեկտներին։ Այս մասին Telegram-ում հայտնել է քաղաքի ղեկավար Գյուզել Խաբուտդինովան։
Նրա խոսքով՝ շրջանը ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակման, սակայն հակաօդային պաշտպանության համակարգերի օպերատիվ արձագանքի շնորհիվ սպառնալիքը չեզոքացվել է։ Քաղաքապետարանը տեղեկացրել է, որ թիրախավորված ձեռնարկությունների արտադրական գործընթացները չեն խափանվել։
Պաշտոնական տվյալներով՝ հարձակման հետևանքով տուժածներ չկան, իսկ բնակչության և ենթակառուցվածքների համար վտանգը վերացված է։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև Կրասնոդարի երկրամասի վրա իրականացված անօդաչու հարձակման մասին, որի հետևանքով մեկ մարդ էր տուժել։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը