Ֆիցոն Զելենսկու գործողությունները անվանել է «չարամիտ»
Քաղաքական
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կոշտ քննադատության է ենթարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ հայտարարելով, որ վերջինիս քայլերը վնասում են երկկողմ հարաբերություններին։ Ֆիցոյի խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Վարչապետի խոսքով՝ Զելենսկին չի ցանկանում ընդունել Սլովակիայի խաղաղ կարգավորման մոտեցումը և այն պատճառով, որ Բրատիսլավան չի աջակցում պատերազմին, վարում է չարամիտ քաղաքականություն Սլովակիայի նկատմամբ։ Ֆիցոն նշել է, որ գազի մատակարարումների դադարեցման հետևանքով Սլովակիան տարեկան մոտ 500 միլիոն եվրոյի վնաս է կրել, իսկ այժմ նավթի հոսքերի դադարեցումը նոր տնտեսական և լոգիստիկ խնդիրներ է ստեղծում։
Նա ընդգծել է, որ Սլովակիան չի կարող հարաբերությունները կառուցել միայն Ուկրաինայի շահերից ելնելով։ Ավելի վաղ Ֆիցոն սպառնացել էր դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը, եթե Կիևը չվերականգնի նավթի տարանցումը Սլովակիա։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)