Մերկ տղամարդը փախուստի է դիմել շտապօգնության մեքենայով՝ հիվանդը ներսում
ԱՄՆ
ԱՄՆ Վիսկոնսին նահանգում ձերբակալվել է տղամարդ, ով մերկ վիճակում առևանգել է շտապօգնության ավտոմեքենա, որի մեջ այդ պահին գտնվել է հիվանդ։ Դեպքի մասին հայտնում է WSAW-ը։
Կասկածյալը նույնականացվել է որպես Բենջամին Ֆելց։ Նա նստել է կայանված մեքենայի ղեկին՝ լիովին մերկ վիճակում, այն պահին, երբ երկու բուժաշխատողներ ներսում օգնություն էին ցուցաբերում հիվանդին։ Երբ նրանցից մեկը նկատել է տղամարդուն և փորձել դուրս բերել նրան մեքենայից, վերջինս արագացրել է ընթացքը։ Երկրորդ բուժաշխատողը ևս փորձել է միջամտել, սակայն ստիպված է եղել լքել ավտոմեքենան։
Բուժաշխատողները անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը, ինչից հետո սկսվել է հետապնդում։ Ոստիկանները հետևել են մեքենային նաև անօդաչու սարքի միջոցով՝ վերահսկելու հիվանդի վիճակը։ Ի վերջո իրավապահներին հաջողվել է կանգնեցնել մեքենան և ձերբակալել տղամարդուն։ Հիվանդը շտապ տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է կայուն։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը