Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Ժնևի բանակցությունների արդյունքները
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ քննարկել է Ժնևում անցկացված եռակողմ բանակցությունների արդյունքները և էներգետիկ իրավիճակը երկրում։ Այս մասին նա հայտնել է իր Telegram-ալիքում՝ ընդգծելով, որ կողմերի դիրքորոշումները մի շարք հարցերում համընկնում են։
Զելենսկին նշել է, որ գոհ է Ռյուտեի հետ ունեցած մոտեցումների նմանությունից՝ կապված հակամարտության կարգավորման ուղիների հետ։ Զրույցի ընթացքում կողմերը համակարգել են դիրքերը համատեղ դիվանագիտական աշխատանքի հիմնական ուղղություններով, ինչպես նաև քննարկել առաջիկա եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ։
Նախորդ բանակցությունների կարևոր արդյունքներից Զելենսկին առանձնացրել է հրադադարի հնարավոր վերահսկման հարցը՝ նշելով, որ համաձայնության դեպքում մոնիթորինգը կիրականացնեն ԱՄՆ-ը։ Նրա խոսքով՝ հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել մինչև փետրվարի վերջ։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը