ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» «Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ» Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձել Bugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ը Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինել Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը ՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմով 

Ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

Քաղաքական

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Մասիս Պողոսյանը, ներկայացնելով Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին նախաձեռնվել է 2363 քրեական վարույթ (2024 թվականին՝ 2412 քրեական վարույթ):

Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 446 քրեական վարույթ՝ 467 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 371 քրեական վարույթ՝ 398 անձի վերաբերյալ):

2025 թվականին դատարաններում ավարտվել է 405 քրեական վարույթ՝ 421 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 362 քրեական վարույթ՝ 379 անձի վերաբերյալ):

Քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասից 2025 թվականին վերականգնվել է շուրջ 101 միլիոն դրամը:

Անդրադառնալով պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Մասիս Պողոսյանը տեղեկացրել է, որ 2025 թվականին Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքին է վերադարձվել շուրջ 5 հա ընդհանուր մակերեսով 10 անշարժ գույք, 102 միլիոն 665 հազար դրամ:

Մասնավորապես՝

  • Դատախազության կողմից ներկայացված հայցերի հիման վրա՝ Մեղրի համայնքում գտնվող՝ ընդհանուր 4.91391 հա մակերեսով 8 հողամասերի վերաբերյալ անցկացված աճուրդները ճանաչվել են անվավեր, կիրառվել են անվավերության հետևանքներ: Վճռի արդյունքում՝ վերոնշյալ 8 հողատարածքները վերադարձվել են Մեղրի համայնքին:
  • Սյունիքի մարզի դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրության և դատախազական ներգործության արդյունքում՝ դադարեցվել է ֆիզիկական երկու անձանց հատկացված՝ 190 քմ և 475 քմ մակերեսով հողամասերի կառուցապատման իրավունքը և Կապան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող՝ 665 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս: Հողամասերի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 4 միլիոն 544 հազար դրամ է:

Մասիս Պողոսյանի տեղեկացմամբ, 2025 թվականի ընթացքում Դատախազության կողմից ներկայացված՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության 20 հայցադիմումներից բավարարվել է 11-ը: Բավարարված հայցերի հայցագնի ընդհանուր չափը կազմում է 128 միլիոն 283 հազար դրամ: 9 հայցադիմումի քննություն ընթացքի մեջ է, որոնցից 1-ը՝ 1 միլիարդ 329 միլիոն 807 հազար դրամ հայցագնով:

Աննա Վարդապետյանը Սյունիքի մարզի դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ ուղղված պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում աշխատանքների ակտիվացմանն ու հանցագործությունների կանխարգելմանը և բացահայտմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ին
Ամենադիտված