ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ» Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձել Bugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ը Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինել Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը ՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմով Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանի Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ավստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է 

Սանասարյանը արդարացվեց. Արդյո՞ք Փաշինյանը ներողություն կխնդրի նրանից

Դավիթ Սանասարյանը գրում է.

 

Շատերիդ համար սպասված

«Երեկ դատարանը հրապարակեց «իմ գործով» արդարացման վճիռը։ Եվ այդ «իմ գործը» տևեց 7 տարի, թեև սկզբից էլ, կարծում եմ, չկար որևէ բանական արարած, որ ինձ ճանաչելով  կասկածեր իմ բացարձակ արդար լինելուն։

Աչքիս առջևով անցնում են որոշ մարդկանց վարքի դրսևորումներ, որ չեն կարող  տեղավորվել մարդկայնության մասին իմ պատկերացումներում։

Ակամա հիշում եմ Նիկոլ Փաշինյանի վեց տարի առաջվա ասուլիսից մի դրվագ, երբ լրագրողի հարցին ի պատասխան՝ երկրի ղեկավարը, իր քաղաքական հեղինակությունը դնելով այդ խոսքի տակ, հայտարարեց․ «Բացառում եմ, որ քննությունը ոչ օբյեկտիվ լինի»։ Դատարանի վճիռը հիմա ցույց տվեց, որ այդ վստահությունը հիմնավորված չէր։ Քննության օբյեկտիվությունը չի կարող կախված լինել վարչապետի վստահությունից կամ նրա քաղաքական հայտարարությունից։ 

Պետությունը չի աշխատում «վստահում եմ – չեմ վստահում» տրամաբանությամբ։ Պետությունն աշխատում է ինստիտուտներով, ապացույցներով ու պատասխանատվությամբ։ Այսօր դատարանը հստակ արձանագրեց՝ մեղադրանքը հիմնավորված չէր, և ինձ արդարացրեց։ Հիմա մնում է մեկ հարց՝ կլինի՞ արդյոք քաղաքական կամ թեկուզ անհատական համարձակություն՝ հրապարակավ ասել․ «Սխալվել եմ»։ Ինձ դա անձամբ պետք չէ։ Բայց պետությանը պետք է։ Պետք է, որ վաղը նույն մեխանիզմով ուրիշի ճակատագիր չծամվի։

Անձամբ չեմ ակնկալում, որ ինձնից ներողություն խնդրի կամ խնդրեն։ Ես դատավոր չեմ. վերջնական իրական Դատավորը երկնքից ամեն բան տեսել, տեսնում է և կտեսնի. Հոգու թեթևություն Նրանի՛ց կարող են հայցել արածի ու չարածի համար։
Չարժեր երևի անդրադառնալ Արսեն Թորոսյանին ու, իր խոսքով՝  «կադրային չեկիստ» Վանեցյանին, բայց իրենք էլ մարդ են։

Արսեն Թորոսյանը, ում նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքները հակասեցին իրար, հետաքրքիր է՝ ինչպես է քնել այս տարիներին՝ իմանալով, որ զրպարտությամբ իմ անձնական ու քաղաքական կյանքից յոթ տարի խլեց։ Կկարմրի՞ գոնե։ Ու նաև՝ այն ՔՊ-ականները, ովքեր բացառում էին, որ իրենց ձևակերպմամբ՝ «Նոր Հայաստանում» հնարավոր է գործ «կարվի», բայց փաստացի՝ ուղղակի կամ անուղղակի ոտնահարում էին անմեղության կանխավարկածը՝ իմ նկատմամբ դատավճիռ կարդալով դեռ դատից առաջ։ Այդպես նաիրիզարյաններն էին անում, երբ Բակունցը բանտում էր։ Կրկնեմ՝ վերևից մի աչք տեսնում է ամեն բան՝ եռապատկված Եռաբլուրից մինչև զրպարտությունների շարան։
Տիկին Սեյրանյանի հետ հարցազրույցում Արթուր Վանեցյանն ինձ մեղադրում էր՝ իբր «ճղվում եմ իրեն մեղադրելու համար», ու ասում էր՝ «մաղձ չթափեմ իր վրա»։ 

Արթո՛ւր, հիմա տղամարդկություն կունենա՞ս՝ նույն հրապարակայնությամբ ներողություն խնդրելու հանրությունից, որ ստել ես։ Հարցազրույցումդ ինձ մեղադրում էիր «մաղձ թափելու» մեջ։ Ես մաղձ չունեմ։ Իսկ եթե երբևէ ունենամ էլ՝ չեկիստների վրա կափսոսեմ թափել, նրանք դրա՛ն էլ արժանի չեն։

Կհանդիպենք քաղաքական դաշտում, ես ուղիղ եմ նայելու ձեր աչքերին։

Մի դրվագ էլ կա, որի մասին պատերազմից հետո չուզեցի խոսել․ ո՛չ ես սիրտ ունեի, ո՛չ հանրությունը։ Բայց քանի որ իմ անվան հետ դեռ փորձում են խաղալ այդ թեմայով, պարտավոր եմ ասել։ Երեխայի մասնակցությամբ ավտոմիջադեպի գործով նույնպես փորձեցին ինձ քաշքշել ոստիկանության, քննչականի ու դատարանի դռներով։

 Իսկ ովքեր չգիտեն՝ նշեմ․ այդ գործով էլ արդարացվել եմ Վճռաբեկ դատարանով․ մեղքս բացակայում էր։ Ինչքա՜ն հետևողական չարություն պետք է ունենալ ընկնելու մեկի ետևից, ով եթե մի բան չի կարողացել անել, ապա դա եղել է ոհմակի օրենքով ապրել ու աշխատել չկարողանալը։ Երիցս ճիշտ էր Վահան Տերյանը, երբ ասում էր. «Ամեն ինչ կա հայ գրականության մեջ՝ չկա միայն մարդը»։ Հիմա այդ Մարդուն ու Մարդկանց է պետք որոնել մեր քաղաքական դասի մեջ։

Ես այսօր էլ չարացած չեմ, ինչպես չարացած չեմ եղել յոթ տարի առաջ, երբ այս գործը կարեցին։ Ափսոսում եմ միայն, որ 2018-ին ժողովրդի մեջ փայփայված արդարության ծարավը ոչ միայն չհագեցավ, այլև նոր ծավալներ ընդունեց։ Բայց այսօր, ի հեճուկս կոնկրետ շրջանակների և հանուն Հայաստանի, դատավոր Դավիթ Բալայանը հրապարակեց վճիռ, որը արդարադատություն էր՝ հիմնավորված, փաստարկված, կոնկրետ հղումներով։ Եթե նույնիսկ դատախազությունը բողոքարկի այս վճիռը, արդեն բոլորն են հասկանում, որ իրենք ինքնուրույն որոշում չեն կայացնելու։ 

 

Հ․Գ․ Եվ մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, պաշտոնյաներին, իմ շատ սիրելի փաստաբաններին Արսեն Սարդարյանին, Ինեսսա Պետրոսյանին և Արփի Գևորգյանին, իմ գործով ազնիվ վկաներին, ինչպես նաև Պետական վերահսկողական ծառայության գրեթե բոլոր աշխատակիցներին, ովքեր երբեք չկասկածեցին իրենց ճանաչած Դավիթ Սանասարյանին ու աջակցեցին այս տհաճ ճանապարհի ընթացքում՝ անմիջականորեն կամ հրապարակային»,- Գրել է Սանասարյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամ
Ամենադիտված