Վաղը տեղի կունենա 18 արդարների գործով «արտահերթ» դատական նիստ
Իրավունք
Վաղը տեղի կունենա «արտահերթ» դատական նիստ 18 արդարների գործով, հաղորդում է «Սրբազան պայքար» շարժումը:
«Ավանդաբար, Բագրատ Սրբազանի և մյուս արդարների գործով դատական նիստերը տեղի են ունենում յուրաքանչյուր հինգշաբթի օր, բայց քանի որ փետրվարի 25-ին լրանում են արդարների մի մասի խափանման միջոցների ժամկետները, այս շաբաթ դատական նիստ կլինի նաև երկուշաբթի օրը:
Հինգշաբթի օրվա դատական նիստը նույնպես տեղի կունենա:
18 արդարների գործով «արտահերթ» դատական նիստը տեղի կունենա փետրվարի 23-ին, ժամը 14:00-ին, Երևանի Ընդհանուր Իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ Արշակունյաց 24/1)»,– ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը