Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. փաստաբան
Իրավունք
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ, եւ քրեական վարույթի նպատակը Եպիսկոպոսաց ժողովը տապալելն էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Սա Հայաստանի պատմության ամոթալի օրերից մեկն էր, խայտառակություն։ Այս որոշումը բերելու է շատ վատ վիճակների»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 14–ին դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը