Զինված տղամարդը փորձել է ներխուժել Թրամփի՝ Ֆլորիդայի նստավայր
ԱՄՆ
ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալները կանխել են նախագահ Դոնալդ Թրամփի Ֆլորիդայի նստավայր ներխուժելու փորձը, հայտարարել է գործակալության խոսնակ Էնթոնի Գուգլիելմին։
«Զինված տղամարդը կրակոցներով սպանվել է ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալների և ոստիկանության կողմից այսօր վաղ առավոտյան Մար-ա-Լագոյի փակ տարածք անօրինական մուտք գործելուց հետո», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Տղամարդը, որ մոտավորապես 20 տարեկան էր, հայտնաբերվել է կալվածքի հյուսիսային դարպասի մոտ։ Նա իր հետ ատրճանակ և փամփուշտատուփ է կրել։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը