ՃՏՊ Երևան-Աբովյան ճանապարհին․ երեք ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Փետրվարի 23-ին՝ ժամը 8.15-ին, Երևան-Աբովյան ճանապարհին՝ Վերին Պտղնիի վարչական տարածքում գտնվող անշարժ հենակետի մոտ, «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Նիսան» մակնիշի մեքենային, այնուհետև ճանապարհի արգելապատնեշին: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Վթարի հետևանքով «ԳԱԶել»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ