Սպիտակ տունը հաստատեց՝ ԱՄՆ-ն հետախուզական աջակցություն է տրամադրել CJNG-ի առաջնորդի ոչնչացման գործողությանը
ԱՄՆ
Սպիտակ տունը մեկնաբանել է մեքսիկական CJNG թմրակարտելի առաջնորդի ոչնչացման գործողությունը՝ հաստատելով, որ ԱՄՆ-ն հետախուզական աջակցություն է ցուցաբերել Մեքսիկային։ Սպիտակ տան ներկայացուցիչ Քերոլայն Լևիտը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է, որ Վաշինգտոնը համապատասխան տվյալներ է փոխանցել մեքսիկական իրավապահներին։
Մեքսիկայի ամենադաժան հանցավոր խմբավորումներից մեկի՝ CJNG-ի առաջնորդ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի ոչնչացման մասին հայտնի դարձավ փետրվարի 22-ին։ Լևիտի խոսքով՝ Սերվանտեսը գլխավորում էր կազմակերպություն, որը համարվում էր Միացյալ Նահանգներ թմրանյութերի մատակարարման հիմնական աղբյուրներից մեկը։
Կարտելի ղեկավարի ոչնչացումից հետո Մեքսիկայում բռնկվել են բախումներ զինյալների և իրավապահների միջև։ CJNG-ի զինված անդամները կազմակերպել են մի շարք դարաններ և հարձակումներ պետական ծառայողների նկատմամբ՝ սրելով անվտանգության իրավիճակը երկրում։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը