Զելենսկին Եվրոպայից պահանջել է ֆինանսավորել Ուկրաինայի պայմանագրային բանակը
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպային կոչ է արել ֆինանսավորել Ուկրաինայում պայմանագրային բանակի ձևավորումը։ BBC-ին տված հարցազրույցում նա նշել է, որ եվրոպական երկրները կարող են աջակցել երկրի անցմանը մոբիլիզացիոն համակարգից դեպի պայմանագրային զինծառայության մոդել։
Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանում զինծառայողները պայմանագիր կնքելիս ստանում են ֆինանսական վճարումներ, և Ուկրաինան նույնպես կցանկանար գործել նման ձևաչափով։ Սակայն, նրա գնահատմամբ, երկրի ֆինանսական հնարավորությունները բավարար չեն նման ծրագրի իրականացման համար։
«Ահա այն ոլորտը, որտեղ եվրոպացիները կարող են օգնել։ Այս ծրագիրը եվրոպական երկրները դեռ չեն ֆինանսավորում», — ընդգծել է Զելենսկին։ Նույն հարցազրույցում նա նաև կասկածի տակ էր դրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հուսալիությունը՝ ընդգծելով, որ Կիևին անհրաժեշտ է Կոնգրեսի աջակցությունը, քանի որ Ուկրաինան անվտանգության երաշխիքներ է ակնկալում առնվազն 30 տարվա համար։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը