ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան որոշ շրջաններում այսօր դպրոցները փակ կմնան
ԱՄՆ
ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան որոշ շրջաններում այսօր դպրոցները փակ կմնան, քանի որ ձմեռային հզոր փոթորիկ է, իսկ հանրային տրանսպորտը կգործի արտակարգ ռեժիմով։ Փոթորիկը խափանել է ճանապարհները Վաշինգտոնից մինչև Նոր Անգլիա, ավիաընկերությունները չեղարկել են հազարավոր թռիչքներ։ Հյուսիս-արևելքում ձմեռային եղանակը կարող է նաև դանդաղեցնել նամակների ու փաթեթների առաքումը. հայտնում է ԱՄՆ փոստային ծառայությունը։
Նյու Յորքում քաղաքապետը արտակարգ դրություն է հայտարարել, պաշտոնյաները կոչ են անում մնալ տանը։ Հյուսիս-արևելքում սպասվում է մինչև 2 ոտնաչափ ձյուն և 70 մղոն/ժամ քամի, ինչը մեծացնում է ծառերի ընկնելու և էլեկտրական անջատումների վտանգը։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը