Իսպանիան հրապարակելու է 1981թ-ի հեղաշրջման փաստաթղթերը
Աշխարհ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ երկիրը պատրաստվում է հրապարակել1981-ի չհաջողված հեղաշրջման հետ կապված փաստաթղթերը, որոնք կարող են նոր լույս սփռել այդ իրադարձությունների վրա, հայտնում է Reuters-ը:
«Ժողովրդավար երկրները պետք է ճանաչեն իրենց անցյալը՝ ազատ ապագա կառուցելու համար», գրել է Սանչեսը X սոցիալական հարթակում:
Հաղորդվում է, որ փաստաթղթերը, որոնք կհրապարակվեն չորեքշաբթի, կարող են բացահայտել նախկին թագավոր Խուան Կարլոս I-ի դերը, ինչպես նաև հետախուզական ծառայությունների ու պետական այլ կառույցների ներգրավվածությունը:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը