Միացյալ Նահանգները մեքսիկական հետախուզական ծառայություններին օգնեց վերացնել թմրամիջոցների կարտելի առաջնորդ Էլ Մենչոյին․ WP
ԱՄՆ
Միացյալ Նահանգները օգնել է Մեքսիկայի հետախուզական ծառայություններին «Խալիսկո Նոր Սերունդ» (CJNG) թմրակարտելի առաջնորդ Ռուբեն Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի, նույն ինքը՝ Էլ Մենչոյի սպանության գործում։ Այս մասին հաղորդել է The Washington Post-ն՝ հղում անելով աղբյուրին։
Աղբյուրի տվյալներով՝ գործողությունն իրականացվել է մեքսիկական զինվորականների կողմից՝ ԱՄՆ-Մեքսիկա համատեղ աշխատանքային խմբի մասնակցությամբ։ Այս կառույցը Պենտագոնի կողմից ստեղծվել է անցյալ տարվա հունվարին՝ թմրակարտելների դեմ պայքարի համար։ Այն գտնվում է ԱՄՆ Արիզոնա նահանգում և բաղկացած է հետախուզության, իրավապահ մարմինների և ԱՄՆ զինվորականների ներկայացուցիչներից։
Աշխատանքային խումբը պարբերաբար համագործակցում է Մեքսիկայի զինվորականների հետ։
Մասնավորապես, այն հավաքում է տեղեկատվություն ԱՄՆ-ում և Մեքսիկայում գործող թմրակարտելների մասին։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը