Լեհաստանը քննադատել է Հունգարիային՝ ԵՄ նոր պատժամիջոցների փաթեթը արգելափակելու համար
Աշխարհ
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին խիստ քննադատել է Հունգարիային՝ Ռուսաստանի դեմ Եվրոպական միության 20-րդ պատժամիջոցների փաթեթը արգելափակելու համար։ Onet պորտալի փոխանցմամբ՝ նախարարն ընդգծել է, որ Բուդապեշտի քայլը վկայում է Ուկրաինայի նկատմամբ «բացահայտ համերաշխության բացակայության» մասին։
Սիկորսկու խոսքով՝ Հունգարիան չի ցանկանում, որ Ուկրաինային աջակցող երկրները կարողանան շարունակել և ընդլայնել իրենց օգնությունը։ Նա նշել է, որ նման դիրքորոշումը թուլացնում է եվրոպական միասնականությունը Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության հարցում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունգարիան արգելափակել է ոչ միայն ԵՄ 20-րդ պատժամիջոցների փաթեթը, այլև Ուկրաինային տրամադրվելիք շուրջ 90 միլիարդ եվրոյի վարկը։ Քննարկումները Բրյուսելում շարունակում են մնալ լարված, իսկ որոշման շուրջ վերջնական համաձայնություն դեռևս չի ձեռք բերվել։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան