Թրամփը նշել է, որ ինքը կնախընտրեր համաձայնության հասնել Իրանի հետ նրա միջուկային ծրագրի վերաբերյալ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կնախընտրեր համաձայնության գալ Թեհրանի հետ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ և կրկին սպառնացել է ուժ կիրառել Իսլամական Հանրապետության դեմ։
«Ես եմ որոշում կայացնողը։ Ես կնախընտրեի համաձայնագիր կնքել, քան չկնքել, և եթե մենք չկնքենք, դա շատ վատ կլինի այդ երկրի և, ցավոք, նրա ժողովրդի համար։ Որովհետև իրանցիները հրաշալի են, և նրանց հետ ոչ մի վատ բան չպետք է պատահի»,-գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում՝ անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների հնարավորությանը։
Փետրվարի 17-ին Ժնևում՝ Օմանի միջնորդությամբ, տեղի ունեցավ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլը։
Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև հանդիպումների նոր փուլը նախատեսվում է անցկացնել փետրվարի 26-ին Ժնևում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան