Արտակարգ դեպք՝ Երևանում. Թումանյան փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Mazda CX-5»-ում
Արտակարգ Պատահար
Այսօր` փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Թումանյան փողոցի 9ա շենքի դիմաց կայանված «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ավտոմեքենայի առջևում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիներն ու ավտոմեքենայի սեփականատեր Տիգրան Մարգարյանը, ապա ժամանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են կրակը։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը և ինչ հանգամանքներում է ավտոմեքենան բռնկվել։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան