Թոմ Հենքսը կմարմնավորի ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնին
ԱՄՆ
Օսկարակիր ամերիկացի դերասան Թոմ Հենքսը կմարմնավորի ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնին «Լինքոլնը բարդոյում» վեպի հիման վրա նկարահանվող դրամայում։ Այդ մասին հաղորդում է Variety պարբերականը։ Ֆիլմը կպատմի Լինքոլնի և նրա որդու՝ Ուիլյամի հարաբերությունների մասին, ով մահացել է ընդամենը 11 տարեկանում։
Սյուժեն կենտրոնանալու է նախագահի անձնական ողբերգության վրա՝ համադրելով խաղարկային կինոն և կադրային անիմացիան։ Ստեղծագործական խումբը ֆիլմում կբարձրացնի սիրո, կարեկցանքի և անհուն վշտի թեմաները՝ ներգրավելով ինչպես իրական, այնպես էլ հորինված կերպարների։
Ֆիլմի ռեժիսորը կլինի Դյուկ Ջոնսոնը, իսկ Հենքսը հանդես կգա նաև որպես համապրոդյուսեր։ Հետաքրքիր է, որ դերասանը հեռավոր ազգակցական կապ ունի Լինքոլնի հետ՝ նրա մոր՝ Նենսի Հենքսի գծով։ Ավելի վաղ Հենքսը հայտարարել էր, որ իր ֆիլմագրության մեջ ընդամենը չորս նախագիծ է համարում իսկապես հաջողված՝ չհստակեցնելով, թե որ ֆիլմերի մասին է խոսքը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան