Ֆինլանդիայի նախագահը նշել է ԵՄ հնարավոր ապագա ընդլայնման երեք երկիր
Աշխարհ
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբը հայտարարել է, որ կցանկանար տեսնել Նորվեգիան, Իսլանդիան և Մեծ Բրիտանիան Եվրոպական միության կազմում։ Նա այդ մասին խոսել է նորվեգական VG թերթին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ անդամակցությունը յուրաքանչյուր երկրի ինքնուրույն որոշումն է, սակայն անձամբ ինքը կողմ է այդ երկրների միացմանը ԵՄ-ին։
Ստուբբը նշել է, որ Նորվեգիան պետք է ինքնուրույն որոշի իր ապագան Եվրամիության հետ հարաբերությունների հարցում, սակայն ընդգծել է, որ Միացյալ Թագավորության վերադարձը և Իսլանդիայի ու Նորվեգիայի անդամակցությունը կուժեղացնեն միությունը։
Մինչ այդ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել ԵՄ-ին չձգձգել գործընթացը և հստակ ժամկետ սահմանել Ուկրաինայի անդամակցության համար։ Իսկ Politico պարբերականը, հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԵՄ-ում քննարկվում է ծրագիր, որը կարող է հանգեցնել Ուկրաինայի «մասնակի» անդամակցության արդեն 2027 թվականին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան