Թրամփը շփոթել է Ֆինլանդիայի նախագահին՝ նրան անվանելով Նորվեգիայի վարչապետի անունով
ԱՄՆ
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբբը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակում իրեն դիմել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Սթյորեի անունով։ Ստուբբի խոսքով՝ ինքը ստացել է նույն բովանդակությամբ նամակ, որտեղ դիմումը սկսվել է «Սիրելի Յոնաս» ձևակերպմամբ։ Այս մասին նա պատմել է նորվեգական VG թերթին տված հարցազրույցում։
Հունվարի 18-ի թվագրված նամակում Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ այլևս պարտավոր չէ «մտածել բացառապես խաղաղության մասին», քանի որ Նորվեգիան որոշել է իրեն չշնորհել Խաղաղության Նոբելյան մրցանակը։ Նամակում նաև նշվել է, որ ԱՄՆ-ը պետք է լիակատար վերահսկողություն ունենա Գրենլանդիայի նկատմամբ։
Ավելի վաղ Ալեքսանդր Ստուբբը հրաժարվել էր մասնակցել Վաշինգտոնում նախատեսված Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի նիստին։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ