Newsweek. Նյուսոմը կասկածի տակ է դրել Թրամփի մտավոր վիճակը
ԱՄՆ
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոգեկան վիճակը՝ նրա հրապարակումների ֆոնին։ Այս մասին գրում է Newsweek հանդեսը։
Փետրվարի 23-ին Թրամփը Truth Social հարթակում հայտարարել էր, թե Նյուսոմը «հանել է իր թեկնածությունը նախագահական մրցապայքարից»՝ թեև վերջինս երբեք չի հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին։ Ի պատասխան՝ Նյուսոմի գրասենյակը X սոցիալական ցանցում արձագանքել էր, որ «նախագահը այս երեկո սովորականից վատ է զգում իրեն»՝ ակնարկելով հնարավոր առողջական խնդիրներ։
Ավելի վաղ The Guardianի լրագրող Ադամ Գեբաթը գրել էր, որ Թրամփի հրապարակային վարքը վերջին շրջանում ավելի տարօրինակ է դարձել, ինչը որոշ շրջանակներում հարցեր է առաջացրել նրա մտավոր կարողությունների վերաբերյալ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան