«Ես ողջամիտ մարդ եմ, hիմա քաղաքականության ժամանակը չէ». Զելենսկի
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի խորացել Ուկրաինայի զինված ուժերի 2023 թվականի հակահարձակման վերաբերյալ նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի քննադատության մեջ։ Գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ այժմ քաղաքական վեճերի ժամանակը չէ։
«Ես ողջամիտ մարդ եմ։ Հիմա քաղաքականության ժամանակը չէ։ Ես հարգում եմ մեր բանակը և այն, թե ինչպես է այն պայքարել հակամարտության տարբեր փուլերում», — նշել է Զելենսկին՝ հավելելով, որ չի ցանկանում խորանալ Զալուժնիի հայտարարությունների մեջ, քանի որ դա իրեն առանձնապես չի հետաքրքրում։
ՍՎՕ-ի տարեդարձի օրը Զելենսկին նաև հայտարարել էր, որ Ուկրաինան ստացել է հակաօդային պաշտպանության հրթիռների «խոշոր փաթեթ», կրկին բացառել էր Դոնբասից զորքերի դուրսբերումը և նշել, որ ընտրություններին կմասնակցի միայն այն դեպքում, եթե հակամարտությունը շարունակվի։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան