Եվրահանձնաժողովը կշարունակի առաջ մղել 90 միլիարդ եվրոյի վարկը Ուկրաինային՝ չնայած Հունգարիայի դիմադրությանը
Աշխարհ
Եվրահանձնաժողովը մտադիր է շարունակել աշխատանքը Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթի ընդունման և Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ԵՀ ներկայացուցիչ Պաուլա Պինյոն՝ Reuters-ի փոխանցմամբ։ Նրա խոսքով՝ հարցը մնում է օրակարգում, և Բրյուսելը շարունակելու է փորձերը՝ հասնելու համաձայնության։
Պինյոն նշել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ծրագրել էր վարկի հաստատման մասին հայտարարել փետրվարի 24-ին՝ Կիև կատարած այցի ընթացքում, սակայն նախաձեռնությունը արգելափակվել է Հունգարիայի կողմից։ Նրա գնահատմամբ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի կատարել ստանձնած պարտավորությունները։
Ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ Բուդապեշտը կշարունակի արգելափակել ինչպես վարկի տրամադրումը, այնպես էլ հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը, մինչև Ուկրաինան չվերականգնի ռուսական նավթի տարանցումը «Դրուժբա» նավթամուղով։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան