Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել ռուս պատմաբանների դեմ
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուժի մեջ է մտցրել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը՝ պատժամիջոցներ կիրառելով ռուս պատմաբաններ Ալեքսեյ Միլլերի և Ռուսաստանի ռազմական-պատմական ընկերության գիտական տնօրեն Միխայիլ Մյագկովի նկատմամբ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
Կիևը հայտարարել է, որ սահմանափակումները վերաբերում են«մշակութային գաղութացման» դեմ պայքարին։ Ուկրաինական կողմի պնդմամբ՝ պատժամիջոցները ներառում են նաև 29 ռուսաստանցի և 15 ռուսական իրավաբանական անձ։ Նրանց մեղադրում են Ուկրաինայի դեմ իրականացվող քաղաքականության աջակցման, պատմական փաստերի խեղաթյուրման և Ղրիմից մշակութային արժեքների ապօրինի դուրսբերման մեջ։
Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել են նաև պատմաբան Ալեքսանդր Չուբարյանը, ռազմական պատմաբան Եվգենի Նորինը, ՄՊՀ դասախոս Օլեգ Այրապետովը և քաղաքագետ Բոգդան Բեզպալկոն։ Ավելի վաղ Զելենսկին անժամկետ սահմանափակումներ էր կիրառել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ