Թրամփը հայտարարել է «Ամերիկայի ոսկե դարաշրջանի» մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում հայտարարել է, թե իր ղեկավարությամբ սկսվել է «Ամերիկայի ոսկե դարաշրջանը»՝ ընդգծելով տնտեսական հաջողությունները և երկրի «վերածնունդը»։ Սակայն, ինչպես հաղորդում է Reuters-ը, նրա ելույթը հնչել է նվազող վարկանիշի և նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ աճող դժգոհությունների ֆոնին։
Թրամփը պնդել է, որ ֆոնդային շուկան հասել է ռեկորդային ցուցանիշների, իսկ իր վարչակազմը նվազեցրել է հարկերն ու դեղերի գները։ Միևնույն ժամանակ հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների զգալի մասը շարունակում է անհանգստանալ կյանքի թանկացումից և տնտեսական վիճակից։
Ելույթի ընթացքում նախագահը անդրադարձել է նաև ներգաղթի քաղաքականությանը՝ մեղադրելով դեմոկրատներին սահմանային վերահսկողությունը խոչընդոտելու մեջ, ինչն առաջացրել է լարված մթնոլորտ դահլիճում։ Մի շարք դեմոկրատ օրենսդիրներ բացակայել են կամ բողոքի գործողություններ են իրականացրել։
Արտաքին քաղաքականության թեմաները համեմատաբար քիչ են շոշափվել․ մասնավորապես, Իրանի վերաբերյալ Թրամփը նշել է, որ նախընտրում է դիվանագիտական լուծում, սակայն թույլ չի տա, որ Թեհրանը ձեռք բերի միջուկային զենք։
Ելույթը տևել է մոտ մեկ ժամ 47 րոպե՝ դառնալով Կոնգրեսում նախագահի ամենաերկար ուղերձներից մեկը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան