Եվրոպական հետախուզությունը վախեցել է ռուսական անշարժ գույքից և եկեղեցիներից․ Telegraph
Աշխարհ
Եվրոպական հետախուզությունը սպառնալիք է տեսնում իր անվտանգությանը արտասահմանում գտնվող ռուսական սեփականության մեջ և նույնիսկ զգուշանում է Ռուս ուղղափառ եկեղեցիներից։ Այս մասին գրում է բրիտանական The Telegraph թերթը։
Հոդվածում Ռուսաստանի դեմ մեղադրանքները հիմնականում գալիս են Մեծ Բրիտանիայից և սկանդինավյան երկրներից։
Եվրոպական հետախուզության անանուն պաշտոնյաները The Telegraph-ին հայտնել են, որ Եվրոպան մտահոգված է մայրցամաքում, այդ թվում՝ ռազմական օբյեկտների մոտ գտնվող ռուս քաղաքացիների սեփականության համար։ Եվրոպական հետախուզական գործակալությունները վախենում են, որ ռուսական սեփականությունը կարող է օգտագործվել որպես «տրոյական ձի»։ Սակայն հոդվածը որևէ ապացույց չի ներկայացնում դա հաստատելու համար։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան