Օրբանը պատմել է՝ ինչու է Զելենսկին ճնշում գործադրում Հունգարիայի վրա
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ճնշում է գործադրում Հունգարիայի վրա, քանի որ այն չի ցանկանում ներքաշվել Ռուսաստանի հետ հակամարտության մեջ, հովանավորել Կիևին կամ դադարեցնել Ռուսաստանից էներգիա ստանալը: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը այս մասին գրել է իր X էջում։
«Այսօր Զելենսկին սպառնում է Հունգարիային և ճնշում է գործադրում նրա վրա, քանի որ մենք հրաժարվում ենք ներքաշվել պատերազմի մեջ, գումար ուղարկել Ուկրաինա և հրաժարվել ռուսական առկա էներգետիկ ռեսուրսներից: Այժմ նաև պարզ է, որ ամբողջ հունգարական ընդդիմությունը կողմ է Ուկրաինային: Նրանց նպատակը քաոսն է, վառելիքի պակասը և ընտրություններից առաջ գների բարձրացումը: Նրանք կողմ են Զելենսկուն, այլ ոչ թե հունգար ժողովրդին», - գրել է Օրբանը։
Նա հավելել է, որ «խաղադրույքները հիմա պարզ են» և կոչ է արել հունգարացիներին ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում քվեարկել «Ֆիդես» կուսակցության օգտին:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան