Սմոլենսկի մարզում քիմգործարանի վրա հարձակումը խլել է չորս մարդու կյանք․ կան վիրավորներ
Քաղաքական
Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով Սմոլենսկի մարզի Դորոգոբուժ քաղաքում գտնվող «ՊԱՕ Դորոգոբուժ» քիմիական ձեռնարկությունում զոհվել է չորս մարդ, ևս տասը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ինչպես հայտնում է մարզպետ Վասիլի Անոխինը իր Telegram-ալիքում, բոլոր տուժածները գործարանի աշխատակիցներ են և տեղափոխվել են բուժհաստատություններ։ Նրանց առողջական վիճակի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։
Անոխինի խոսքով՝ դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայությունները, հրդեհի օջախները տեղայնացվել են։ Քննարկվում է նաև մոտակա բնակավայրի բնակիչների հնարավոր տարհանման հարցը՝ բնակչության անվտանգությունը ապահովելու նպատակով։ Հարվածի հետևանքները կգնահատեն Ռոստեխնադզորի և Ռոսպրիրոդնադզորի մասնագետները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Lenta.ru»-ն՝ հղում անելով տեղացիներին, անօդաչու թռչող սարքերի հարձակման ընթացքում պայթյունների ալիքը զգացվել է «երկրաշարժի պես», իսկ պայթյունների ձայները լսվել են ամբողջ գիշեր։ ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ փետրվարի 25-ի գիշերը հակաօդային պաշտպանության միջոցները Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցել են 69 ուկրաինական անօդաչու սարք, որոնցից 14-ը՝ Սմոլենսկի մարզի տարածքում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան