Թրամփը Ռուսաստանին միայն մեկ անգամ է հիշատակել Կոնգրեսում իր ելույթի ժամանակ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ուղղված իր երկժամյա ուղերձի ժամանակ Ռուսաստանի և Ուկրաինայի խաղաղության գործընթացի մասին միայն մեկ անգամ է խոսել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ջանասիրաբար աշխատում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։ Նա նաև նշել է, որ Կիևը ամերիկյան զենք է ստանում ՆԱՏՕ-ի երկրների միջոցով, ոչ թե անվճար, այլ լրիվ գնով։
Քաղաքական գործիչն իր ելույթի ընթացքում կենտրոնացել է գնաճի և տնտեսական խնդիրների վրա։ Նա խոստացել է, որ շուտով կբացվի «ամերիկյան ոսկեդարը»։
Թրամփը հայտարարել է, որ Ամերիկայի թշնամիները վախենում և հարգում են երկիրը, ինչպես երբեք։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան