Թրամփը բացահայտել է, թե որքան նավթ է ԱՄՆ-ն ստացել Վենեսուելայից
ԱՄՆ
ԱՄՆ-ն Վենեսուելայից ստացել է ավելի քան 80 միլիոն բարել նավթ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին ուղղված իր ելույթի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք հենց նոր ստացանք ավելի քան 80 միլիոն բարել նավթ մեր նոր բարեկամից և գործընկեր Վենեսուելայից», - ասել է նա։
Նախկինում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ Հելբերգը հայտարարել էր, որ Վաշինգտոնը քննարկում է Վենեսուելայի էներգետիկ ռեսուրսների վերադարձը համաշխարհային շուկա՝ որպես երկրների կախվածությունը ռուսական մատակարարումներից նվազեցնելու ռազմավարության մի մաս։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ