Հայ-թուրքական հարաբերությունները կապված են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ․ Օքթայ
Քաղաքական
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը ուղղակիորեն կապված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հետ։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայը։
Նրա խոսքով, այս գործընթացները զուգահեռ են ընթանում։ «Մենք հույս ունենք, որ այս ամենը շատ արագ կզարգանա, և տարածաշրջանի օրակարգը այլևս չի որոշվի հակամարտություններով, այլ խաղաղությամբ, բարգավաճմամբ և զարգացմամբ։ Առաջ շարժվելով՝ մենք հիմնականում կկենտրոնանանք ապագայի վրա», – նշել է նա։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան