Բորիս Ջոնսոնը «խայտառակ» է անվանել ԱՄՆ-ի որոշումը Ուկրաինայի հարցով
Քաղաքական
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը քննադատել է ԱՄՆ-ի որոշումը՝ ձեռնպահ մնալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինային աջակցող բանաձևի քվեարկությունից։ Իր X էջում նա գրել է, որ թեև նախորդ տարի Վաշինգտոնը դեմ էր քվեարկել, իսկ այժմ պարզապես ձեռնպահ է մնացել, դա «առաջընթաց» կարելի է համարել, սակայն «այնուամենայնիվ խայտառակ է»։
Քվեարկության արդյունքներով՝ Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձևին կողմ է քվեարկել 107 պետություն, դեմ՝ 12-ը, իսկ 51 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ձեռնպահ է մնացել։ Փաստաթուղթը վերաբերում էր ուկրաինական հակամարտությանն ու աջակցությանը Կիևին։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աննալենա Բերբոկ-ը հայտարարել է, որ ամերիկյան պատվիրակությունը փորձել է փոփոխել բանաձևի տեքստը՝ հեռացնելով «արդար խաղաղության» մասին ձևակերպումները։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը գիտակցաբար հանել է մի շարք դրույթներ, որոնք ուղղված էին Ռուսաստանի դեմ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան