Վիկտոր Օրբան. Հունգարիան զորքեր կտեղակայի էներգետիկ օբյեկտների մոտ
Աշխարհ
Հունգարիան զորքեր և ռազմական տեխնիկա կտեղակայի ռազմավարական էներգետիկ օբյեկտների հարևանությամբ՝ հնարավոր սպառնալիքներից պաշտպանվելու նպատակով։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է հիմնական էլեկտրակայաններին և էներգետիկ կառավարման կենտրոններին։
Օրբանի խոսքով՝ անվտանգության ուժերը կուժեղացնեն պարեկությունը էլեկտրակայանների և բաշխիչ կայանների շուրջ, իսկ Ուկրաինայի հետ սահմանակից տարածքներում կարգելվեն անօդաչու թռչող սարքերի թռիչքները։ Նա նշել է, որ միջոցները միտված են կանխելու հնարավոր հարձակումները և ապահովելու երկրի էներգետիկ կայունությունը։
Ավելի վաղ Օրբանը պատասխանել էր ԵՄ խորհրդի նախագահի՝ Անտոնիու Կոշտա-ի քննադատությանը՝ կապված Ուկրաինային բազմամիլիարդ վարկի տրամադրման հարցում Բուդապեշտի դիրքորոշման հետ։ Վարչապետը նշել էր, որ «Дружба» նավթատարով նավթի մատակարարումների վերականգնման համար տեխնիկական խոչընդոտներ չկան, և անհրաժեշտ է միայն քաղաքական որոշում Ուկրաինայի կողմից։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան