Սթիվ Ուիթկոֆը խոսել է Ուկրաինայի հարցով «կրեատիվ գաղափարների» մասին
Քաղաքական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունների սեղանին առկա են բազմաթիվ «կրեատիվ գաղափարներ»։ Նրա ելույթի տեսագրությունը հրապարակվել է ուկրաինացի գործարար Վիկտոր Պինչուկի YouTube-ալիքում։
Ուիթկոֆի խոսքով՝ քննարկվող առաջարկները «իրատեսական և խելամիտ» են, սակայն նա չի կարող մանրամասնել դրանք YES Meeting ֆորումում ունեցած ելույթի ընթացքում՝ ընդգծելով, որ դա անպատշաճ կլինի։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ առաջիկա օրերին կարող է կայանալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների նոր փուլը, որը հնարավոր է անցկացվի Ֆլորիդայում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան