Գերմանիան մտադիր է կիրառել արհեստական բանականություն՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարում
Աշխարհ
Գերմանիան նախատեսում է արդիականացնել իր հիմնական անվտանգության մարմինները և կիրառել արհեստական բանականություն՝ կազմակերպված հանցավորության, փողերի լվացման և թմրանյութերի շրջանառության դեմ պայքարում, հայտնում է Reuters-ը։
Ֆինանսների, ներքին գործերի և արդարադատության նախարարությունները հայտարարել են, որ նախատեսվում է ընդլայնել մաքսային ծառայության և Դաշնային քրեական ոստիկանության (BKA) իրավական ու տեխնիկական հնարավորությունները, ինչպես նաև ավելացնել անձնակազմը։
BKA-ի տվյալներով՝ 2024 թվականին կազմակերպված հանցավորությունը Գերմանիային պատճառել է շուրջ 2,64 միլիարդ եվրոյի տնտեսական վնաս։ Գերատեսչությունները նպատակ ունեն արագացնել կասկածելի ծագում ունեցող ակտիվների՝ կանխիկի, շքեղ ավտոմեքենաների և անշարժ գույքի բռնագրավումը։
Նախատեսվում է նաև ստեղծել համատեղ տվյալների վերլուծական կենտրոններ, ապահովել մաքսային ծառայության և BKA-ի տվյալների փոխանակում և կիրառել արհեստական բանականություն՝ մեծածավալ տեղեկատվությունը մշակելու և հանցագործներին բացահայտելու համար։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան