Ուկրաինան հաստատել է՝ Ռուսաստանը փոխանցել է հազար զինծառայողի մարմին
Քաղաքական
Ուկրաինական կողմը հաստատել է, որ Ռուսաստանը փոխանցել է Ուկրաինայի զինված ուժերի հազար զինծառայողի մարմին։ Տեղեկությունը հրապարակվել է Ուկրաինայի ռազմագերիների հետ աշխատանքի համակարգող շտաբի պաշտոնական Telegram ալիքում։
Հաղորդագրության համաձայն՝ իրականացվել են ռեպատրիացիոն միջոցառումներ, որոնց շրջանակում Ուկրաինա են վերադարձվել հազար մարմիններ, որոնք, ռուսական կողմի նախնական տեղեկատվությամբ, կարող են պատկանել ուկրաինացի զինծառայողներին։ Նշվում է, որ առաջիկայում մարմինների նույնականացմամբ կզբաղվեն իրավապահ մարմինների քննիչները՝ փորձագիտական հաստատությունների ներկայացուցիչների հետ համատեղ։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր մարմինների փոխանակման մասին՝ նշելով, որ Կիևը ռուսական կողմին փոխանցել է 35 զինծառայողի մարմին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան