WSJ․ ԱՄՆ-ն պահանջում է Իրանից փակել երեք հիմնական միջուկային օբյեկտ
ԱՄՆ
ԱՄՆ-ը Ժնևում ընթացող բանակցությունների ընթացքում պահանջում է, որ Իրանը լիովին փակել ու ապամոնտաժի երկրի երեք հիմնական միջուկային օբյեկտները և ամբողջ հարստացված ուրանը փոխանցի Վաշինգտոնին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ ամերիկացի բանակցողները պետք է հստակ հայտարարեն, որ խոսքը վերաբերում է Ֆորդոյի, Նաթանզի և Իսֆահանի միջուկային կենտրոններին։ Բացի այդ, ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հնարավոր համաձայնագիրը լինի անժամկետ և չունենա գործողության սահմանափակ ժամկետ։
Ավելի վաղ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին բարձրաստիճան աշխատակից, «Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի» գիտաշխատող Ջոզեֆ Զաքսը կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժվար թե կարողանա ճնշում գործադրել Իրանի վրա՝ ստիպելով Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին հրաժարվել միջուկային ծրագրից։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան