ԱՄՆ-ի հետ բանակցություններում լավ առաջընթաց է գրանցվել. Արաղչի
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իրանա-ամերիկյան բանակցությունների երրորդ փուլից հետո հայտարարել է, որ լավ առաջընթաց է գրանցվել, հաղորդում է Mehr-ը։
Նա նշել է, որ համապատասխան մայրաքաղաքների հետ խորհրդակցություններից հետո չորրորդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ։
Նախարարը հավելել է, որ երկու կողմերն էլ «գրեթե փոխըմբռնման» են հասել, թեև որոշ ոլորտներում տարաձայնությունները մնում են։
«Մենք որոշ հիմնական հարցերի շուրջ ընդհանուր փոխըմբռնման ենք մոտեցել»,- ասել է իրանական բանակցային թիմի ղեկավարը։ Նա շնորհակալություն է հայտնել իր օմանցի գործընկերոջը բանակցությունները հեշտացնելու ջանքերի համար։
Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին փուլը միջուկային բանակցությունների ամենալուրջ և երկարատև փուլերից մեկն էր։
Արաղչին հայտնել նաև է, որ «տեխնիկական խմբերը երկուշաբթի Վիեննայում պետք է տեխնիկական քննարկումներ սկսեին», հավելելով, որ «բանակցությունների նոր փուլը տեղի կունենա մեկ շաբաթից էլ պակաս ժամանակում»։
«Մենք հստակորեն ներկայացրել ենք մեր պահանջները պատժամիջոցների վերացման վերաբերյալ։ Խորհրդակցությունները պետք է տեղի ունենան համապատասխան մայրաքաղաքներում, որից հետո հաջորդ շաբաթ կանցկացնենք բանակցությունների չորրորդ փուլը»,- եզրափակել է Իրանի գլխավոր բանակցողը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան