Վենս. ԱՄՆ-ը կնախընտրեր Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական լուծումը
ԱՄՆ
Վաշինգտոնի վարչակազմը կնախընտրեր Իրանի միջուկային ծրագրի դիվանագիտական լուծում գտնել, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հինգշաբթի օրը հրապարակված The Washington Post-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ մենք բոլորս կնախընտրեինք դիվանագիտական տարբերակը։ Վաշինգտոնի վարչակազմը չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը։ Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կանեն և կասեն իրանցիները։
Կարծում եմ՝ մենք պետք է խուսափենք անցյալի սխալները կրկնելուց», – ասել է Վենսը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Մերձավոր Արևելքում նախկինում իրականացված լայնածավալ ռազմական գործողություններին։ «Այն, որ մեկ նախագահ ձախողվել է ռազմական հակամարտությունում, չի նշանակում, որ մենք երբեք չենք կարող կրկին ներգրավվել ռազմական հակամարտության մեջ։
Մենք պետք է զգույշ լինենք, և կարծում եմ, որ նախագահ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգույշ է», – պնդել է փոխնախագահը։
Վենսը հավելել է, որ այժմ, ինչպես նախկինում, նա շարունակում է «սկեպտիկորեն վերաբերվել այլ երկրներում ռազմական միջամտություններին»։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան