Հունգարիան և Սլովակիան հայտարարել են համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին
Հունգարիայի և Սլովակիայի կառավարությունները ստեղծում են համատեղ հանձնաժողով, որը նախատեսում է այցելել Ուկրաինա՝ ուսումնասիրելու «Դրուժբա» խողովակաշարի վիճակը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ հեռախոսազրույցից հետո:
«Այս արգելափակումը ազդել է ոչ միայն Հունգարիայի, այլև Սլովակիայի վրա: «Դրուժբա» խողովակաշարը փակվել է Ուկրաինայի և Վոլոդիմիր Զելենսկու կողմից: Սա վտանգավոր է ինչպես Հունգարիայի, այնպես էլ Սլովակիայի համար»,– ասել է Օրբանը M1 հեռուստաալիքին: Նրա խոսքով՝ «Զելենսկին հայտարարում է, որ խողովակաշարի շահագործումը վերսկսելու համար կան տեխնիկական խոչընդոտներ», սակայն Հունգարիայի և Սլովակիայի տվյալներով՝ դա ճշմարիտ չէ. խողովակաշարը փակ է բացառապես քաղաքական պատճառներով: Այս մասին գրում է TASS-ը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան